BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Նաիրա Եդիգարյանը «Կենդանի դեմքեր» թատերական փառատոնից վերադարձել է մրցանակով

Նաիրա Եդիգարյանը «Կենդանի դեմքեր» թատերական փառատոնից վերադարձել է մրցանակով
03.11.2017 | 11:37

Երևանի մնջախաղի պետական թատրոնը մասնակցել է Ռուսաստանի Տյումեն քաղաքում կայացած «Կենդանի դեմքեր» («Живые лица») 9-րդ երիտասարդական թատերական փառատոնին՝ իր խաղացանկային «Խաղ» ներկայացումով:
Թատրոնի դերասանուհի Նաիրա Եդիգարյանը արժանացել է հատուկ մրցանակի՝ «Կնոջ լավագույն դերակատարման համար»:


«Հեղինակավոր ժյուրիի նման գնահատանքը շատ հուզիչ ու միևնույն ժամանակ կարևոր էր ինձ համար: Տպավորություններս աննկարագրելի էին, կարծում եմ, այս ամենը իր դրական ազդեցությունը կունենա հետագա ստեղծագործական որոնումներիս մեջ»,- «Իրատեսի» հետ զրույցում ասաց Նաիրա Եդիգարյանը, նշելով, որ տեղի հանդիսատեսն անհամբերությամբ սպասում էր, շատ հետաքրքրված էր հայկական մնջախաղով. «Ժյուրիի անդամները ներկայացումից հետո վերլուծում էին, քննադատում ներկայացումները, դիտողություններ անում: Հետաքրքիր էր լսել նրանց: Ինձ գովասանքի խոսքեր էին հղում, բայց չէի պատկերացնում, որ մրցանակի կարժանանամ»:


«Խաղ» ներկայացման բեմադրիչը Ժիրայր Դադասյանն է: Բեմադրության հիմքում արևելյան լեգենդն է արքայի ու գեղեցկուհու մասին: Գայթակղություն, դավաճանություն, սեր, խաղ, միստիկա և վերջապես՝ մահ: Ողբերգական այս պատմությունը հին հայկական մագաղաթներից իջած շարժվող նկար է, ծաղկած մի էջ, օրհներգ` սիրո և գեղեցկության:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2924

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ